Նյարդաբանություն
Նևրինոմա. armeniamedicalcenter.am
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում, ոտնաթաթին և այլ տեղերում:
Նևրինոման անվանում են նաև շվանոմա, քանի որ աճում են նյարդի թաղանթի շվանովյան բջիջները: Ավելի հաճախ նևրինոման տեղակայվում է լսողական նյարդի վրա։ Այն հազվադեպ է տարածվում դեպի շրջակա հյուսվածքներ կամ՝ չարորականում։ Լինում է պինդ միասեռ կամ խոռոչավոր։
Ողնաշարի նևրինոմա
Հաճախ զարգանում է պարանոցային և կրծքային հատվածներում՝ ողնուղեղային նյարդերի միելինային թաղանթի բջիջներից:
Ախտանշաններն առաջանում են ողնուղեղային հյուսվածքի ճնշման արդյունքում.
- Նյարդաարմատային ցավային համախտանիշ․ ախտահարման տեղում առաջանում է ցավ, երբեմն նաև զգացողական և շարժողական խանգարումներ:
- Վեգետատիվ նյարդային համակարգի խանգարում․ միզարձակման, դեֆեկացիայի, ստամոքս-աղիքային խնդիրներ, սրտի ռիթմի խանգարում։
- Բրոուն-Սեկարի համախտանիշ․ եթե ուռուցքի չափերը մեծ են և այն ճնշում է ողնուղեղին, զարգանում են ողնուղեղի այնպիսի գործունեության խանգարումներ, որոնց համար պատասխանատու է ողնաշարի ախտահարման հատվածից ներքևի հատվածը: Իջնում են տակտիլ զգացողությունը նևրինոմայի կողմում և ջերմային, ցավային զգացողությունները հակառակ կողմում։ Տուժում է նաև շարժողական ֆունկցիան:
Ախտանշանները սկզբում բացակայում են, հետո ի հայտ են գալիս պարբերաբար և շատ չեն անհանգստացնում։ Բայց ուռուցքի աճին զուգընթաց՝ դրանք ավելի են արտահայտվում, սովորաբար՝ պառկած վիճակում։
Գլխուղեղի նևրինոմա
Ուռուցքն աճում է գլխուղեղի նյարդերը շրջապատող բջիջներից: Հաճախ տուժում են լսողական, եռորյակ նյարդերը, երբեմն նաև՝ դիմային նյարդը: 90 տոկոս դեպքերում այն միակողմանի է:
Ախտանշանները կախված են տեղակայումից, ուռուցքի չափերից, աճման արագությունից: Դրանք են.
- լսողության միակողմանի իջեցում՝ առավելապես բարձր հաճախականության ձայների նկատմամբ, կարող է լինել նաև աղմուկ՝ ականջներում,
- աճման ընթացքում ուռուցքը ճնշում է նաև կամուրջ-ուղեղիկային հյուսվածքները, որի արդյունքում առաջանում է ատամների ցավ, լեզվի համի զգացողության կորուստ, դեմքի զգացողության խանգարում, աչքերի շլություն, տեսողության երկատում,
- ուռուցքի մեծ չափերի (5-6 սմ) դեպքում ի հայտ են գալիս նաև վեստիբուլյար խանգարումներ (գլխապտույտ, ուշագնացություն և այլն):
Եռորյակ նյարդի նևրինոմայի ժամանակ գանգատներն են.
- ուռուցքի կողմում դեմքի մաշկի զգացողության նվազում,
- պարեսթեզիա,
- ծամիչ մկանների թուլություն,
- բբի ռեֆլեքսի խանգարում,
- դեմքի շրջանում՝ ցավ,
- ոչ սպեցիֆիկ ախտանշաններ՝ գլխացավ, տեսողական խնդիրներ, գանգուղեղային այլ նյարդերի կողմից ախտանշաններ (սրտխառնոց, փսխում և այլն),
- մեծ ուռուցքի դեպքում հնարավոր են լսողական և հոտառական հալուցինացիաներ։
Եռորյակ նյարդի նևրինոմայի ախտանշաններն են.
- ուռուցքի կողմում լեզվի առաջային մասի համի զգացողության կորուստ,
- դեմքի ասիմետրիա՝ բերանի անկյունի, կոպի իջեցում,
- այդ կողմում թքագեղձերի ֆունկցիայի խանգարում,
- մեծացող ուռուցքը կարող է անգամ ոսկրային հյուսվածքի քայքայման պատճառ դառնալ։
Այլ տեղակայումներ
Ձիու պոչի շրջանում տեղակայման դեպքում դիտվում է միզարձակման, դեֆեկացիայի խանգարում, ոտքերի տոնուսի և ուժի երկկողմանի իջեցում, զգացողության մոզայիկ խանգարում։
Մորտոնի նևրինոման աճում է ներբանային նյարդից. ցավը տեղակայվում է ոտքի 3 և 4 մատների միջև, ուժեղանում է քայլելիս, նեղ կոշիկ կրելու դեպքում։
Ախտորոշում
Անհրաժեշտ է նյարդաբանի, նյարդավիրաբույժի խորհրդատվություն, զննում:
Լրացուցիչ հետազոտություններ
- Գլխի կամ ողնաշարի ռենտգեն հետազոտություն, ՀՏ, առավել տեղեկատվական է ՄՌՏ-ն։ ՀՏ-ով հայտնաբերվում է մինչև 2 սմ ուռուցքը։ Հարկ եղած դեպքում իրականացվում է կոնտրաստանյութով։
- Լսողական նյարդի նևրինոմայի ժամանակ կատարվում է աուդիոմետրիա։
- Պերիֆերիկ նյարդերի ախտահարման դեպքում կատավուն են ՈՒՁՀ և ՄՌՏ։
- Իմպուլսի հաղորդումը նյարդից մկան գրանցվում է էլեկտրամիոգրաֆիայի օգնությամբ։
- Ուռուցքի կասկածի դեպքում կատարվում է բիոպսիա։
Բուժումը
Ուռուցքի փոքր չափերի, դանդաղ աճի, ախտանշանների բացակայության դեպքում իրականացվում է հսկողություն: Եթե ուռուցքն սկսում է մեծանալ, արագ աճել և ի հայտ են գալիս ախտանշաններ, այն հեռացվում է:
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն